Ինչպես հայտնել ենք, երեկ՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանի Ամիրյան փողոցում: Մոտ 16 հարկանի կիսակառույց շինության արտաքին շինարարական ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է:
Հայտնի է դարձել, որ վերելակում է եղել 1961 թ. ծնված Հ. Դ.-ը, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»: Երեկվա տվյալներով քաղաքացու վիճակը ծանր էր:
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, YerevanNews.am-ը կապ հաստատեց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի հետ, որտեղից հայտնեցին, որ հիվանդի մոտ վատացում չկա: Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն:


