Ելակետ մամուլի ակումում տեղի ունեցած ասուլիսին սիրված և շնորհալի երգիչ Գուրգեն Դաբաղյանը անդրադառնալով Հայ ազգային երաժշտության մատուցումը երիտասարդ սերնդի կողմից թեմային և այն հարցին, թե որքանով է պահանջված երիտասարդ սերնդի համար ազգային երաժշտությունը՝ նշեց, որ բոլոր սերունդներն էլ պատրաստ են լսել և սիրել ազգային երգ-երաժշտությունը, եթե ճաշակով և ճիշտ է մատուցվում: Ճիշտ մատուցումն ու ներկայացնելու ձև շատ կարևոր են: Այս առումով և՛ իմ, և ՛ մնացած երգիչների կողմից դեռևս թերացումներ կան: Իհարկե, ոչ բոլորի մասին է խոսքը, քանի որ նաև այնպիսի երգիչներ ունենք, որոնք անթերի ներկայացնում են մեր ազգային երգն ու երաժշտությունը:
Գուրգեն Դաբաղյանը վստահություն հայտնեց, որ հայ երիտասարդության մեծամասնությունը սիրում է ազգային երաժշտությունը. դրա վառ ապացույցն իր համերգներին ներկա գտնվող երիտասարդությունն է. ընդ որում՝ և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում:
Երգիչը մեկ շատ կարևոր հանգամանք նշեց... Երիտասարդների մի մեծ զանգված կա, որոնք պարզապես ծանոթ չեն հայ ազգային երաժշտությանը և իր իսկ փորձից օրինակներ բերեց, թե ինչպես են երիտասարդները ծանոթացել մեր երաժշտությանն ու սկսել սիրել: Արժե կարևոր համացանցի դերը, որի միջոցով հատկապես օտար երկրներում ապրող հայ երիտասարդները կարող են լսել ազգային երգն ու երաժշտությունը մատուցող երգիչ-երգչուհիների կատարոմները:
Անդրադառնալով մեծ լսարան ունեցող ռաբիս երաժշտությանը՝ երիտասարդ երգիչը նշեց, որ մեկ բան է ժողովրդական երգեր երգելը, մեկ այլ բան՝ ժողովրդականություն վայելելը: Ամեն ոք ինքն է ընտրում, թե ինչ երաժշտություն լսի, զուտ անհատակ ճաշակի խնդիր է: