շնորհավորում եմ ձեզ, մեզ բոլորիս և, ընդհանրապես, համայն աշխարհի հայությանը՝ մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան 2797-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մենք ուրախությամբ կարող ենք փաստել, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր հնամենի մայրաքաղաքն աշխարհին ներկայանում է որպես կայուն զարգացման ուղով ընթացող ժամանակակից քաղաք, որը յուրաքանչյուր տարի առաջընթաց է արձանագրում տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում:
Մայրաքաղաքի կյանքում օրեցօր տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումներն ակնհայտ են: Դրանք նոր մտահղացումներ են, որոնք կոնկրետանում են որպես իրականացված ծրագիր կամ միջոցառում: Դրանցից շատերը երևանցու համար դառնում են հոգեհարազատ, ապա և՝ ավանդական ու ամենամյա։
«Էրեբունի-Երևանն» այս տարի էլ է մեկտեղում մեզ և աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին՝ հրաշալի առիթ դառնալով է՛լ ավելի ամրապնդելու մեր կապն ու հպարտանալու կայացած մայրաքաղաքով:
Այս օրը նաև միմյանց նկատմամբ բարությամբ, սիրով ու հարգանքով լցվելու և այդ ամենն անկեղծորեն մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու հրաշալի առիթ է՝ այն համոզմամբ, որ սիրով ու հոգատար վերաբերմունքով այսուհետ և՛ս շարունակելու ենք շենացնել մեր ջերմ ու բարի քաղաքը:
Կրկին շնորհավորենք միմյանց, մեկս մյուսին փոխանցենք մեր սերն ու ջերմությունը և յուրաքանչյուրս ասենք ՝
Շնորհավո՛ր տոնդ, իմ ջերմ ու բարի քաղաք:
Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն: