«Էրեբունի-Երևան 2797»-ի՝ «Իմ ջերմ ու բարի քաղաք» երկօրյա տոնակատարության առաջին օրը, ինչպես ավանդաբար, ավարտվել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից հրապարակում կազմակերպված տոնական համերգով։
«Երևանում տոն է» խորագրով համերգում ելույթ են ունեցել հայկական էստրադայի սիրված ու մեծ ճանաչում վայելող երգիչներ, երգչուհիներ։ Ելույթ է ունեցել նաև «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը։
Համերգի ծրագրում գերակշռել են Երևանի մասին երգերը, ինչպես նոր երգեր՝ ելույթ ունեցող երգիչների սեփական երգացանկից, այնպես էլ տասնամյակների պատմություն ունեցող երևանյան երգերի ինքնատիպ մեկնաբանություններ։
«Երևանում տոն է» համերգը եզրափակել է հրավառությունը։