Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմրիկ Օբամեյանգը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում:
El Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի մարզչական շտաբին գրավել է 26-ամյա գաբոնցու արդյունավետությունը՝ մրցաշրջանի սկզբում:
Օբամեյանգը «Բարսելոնային» հետաքրքրում է որպես հիմնական հարձակվողներից մեկի՝ Մեսսիի, Նեյմարի կամ Սուարեսի փոխարինող:
Հիշեցնենք, որ Օբամեյանգի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2020 թվականին:
Հավելենք նաև, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը հասցրել է դառնալ 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: