ՖԻՖԱ-ի փոխնախագահ և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին 2 մլն շվեյցարական ֆրանկ է ստացել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերից՝ կողմերի բանավոր համաձայնությամբ:
Այդ գործով գրավոր պայմանագիր կողմերի միջև չի եղել, հաղորդում է The Guardian-ը: Աղբյուրի հավաստմամբ՝ հարցաքննության ժամանակ 2 նախագահներն էլ հաստատել են, որ վերոնշյալ համաձայնությանը հասել են բանավոր կերպով:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը Բլատերին ու Պլատինիին 90 օրով հեռացրել է իրենց պարտականություններից՝ 2011թ. փետրվարին կոռուպցիայով զբաղվելու համար: