Հանրապետական Ադամ Շիֆը` Կոնգրեսում հայերի ցեղասպանությունը ճանաչելու հիմնական օժանդակողներից մեկը, չորեքշաթի օրը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ապրիլի 24-ին վերջապես ճանաչել հայերի ցեղասպանությունը: Ամեն տարի Օբաման հանդես է գալիս հայտարարությամբ` նշելով 20-րդ դարի առաջին կեսին ցեղասպանության տարելիցը, սակայն հետևողականորեն այդ սպանությունները չի որակում որպես «ցեղասպանություն»:Այս մասին նշում է Asbarez.com-ը:
Նախագահ Օբամային ուղղված նամակում Շիֆը գրել է.«Ես պնդում եմ, որ այս տարվա Ձեր հայտարարության մեջ ճանաչել հայերի ցեղասպանությունը, ցեղասպանությունը անվանել իր անունով և կանգնել մշտապես քչացող ցեղասպանությունը վերապրածների և նրանց սերունդների կողքին, որոնք շարունակում են ցավ, վիրավորանք և արհամարհանք ապրել ցեղասպանության մերժումից»:
Իր նամակում Ադամ Շիֆը մասնավորապես անդրադարձել է 1915 թվականի գարնանը Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանությանը, որի պատճառով մինչ 1923 թվականը սպանվել է շուրջ 1,5 միլիոն հայ,իսկ մնացածը ցրվել աշխարհով մեկ:
«Որպես սենատոր Դուք հաճախ հայերի սպանությունները օսմանյանների ձեռքով անվանել եք ցեղասպանություն` այդպիսով կիսելով շատ, այդ թվում նաև մի շարք անվանի թուրք պատմիչների տեսակետը: Հայերի ցեղասպանությունը ճանաչվել է նաև մի շարք տեղական և նահանգային կառավարությունների կողմից այստեղ Միացյալ Նահանգներում, ինչպես նաև մի շարք պետությունների կողմից ամբողջ աշխարհում»,- նշել է Ադամ Շիֆը: