Ռուսաստանաբնակ հայտնի հայ գիտնական Սարգիս Քարամյանը Անթալիա նահանգի Քեմերի շրջանում ծովում խեղդվել է: Ինչպես տեղեկանում ենք թուրքական «Sabah»-ից, հոկտեմբերի 11-ին երեկոյան Քեմերի շրջանում ծովում լողալու ժամանակ երկու հոգի են խեղդվել։ Հայտնի է դարձել, որ 2 խեղդվածներն էլ ռուսաստանցի գիտնականներ են եղել, որոնցից մեկը հայ Սարգիս Քարամյանն է։

Նշենք, որ նա աշխատում էր ատոմային հետազոտությունների մի ինստիտուտում: