«Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.

«Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ կապված, կարծում եմ, որևէ վարկած առաջ քաշելը դեռ վաղ է…Իսկ իշխանությունը մինչ գնահատականներ տալը լավ կլիներ մտածեր այն մասին , թե ինչպես «ապահով», «ստաբիլ» ու «ծաղկուն» Հայաստանում , քաղաքի կենտրոնում նախագահի թեկնածուի են գնդակահարում: Բոլորը ամեն ինչից խոսում են, իսկ մենք մինչ այժմ պաշտոնապես տեղեկացված չենք ի՞նչ զենքից են կրակել, ի՞նչ հեռավորությունից, ովքեր են արդեն հարցաքննվել……Կարող է պատահի մեկ անգամ իշխանությունները ագիտացիային ու պրոպոգանդային, սեփական ռեկլամին վերջ տան ու գործով զբաղվեն»: