Հաճախ մեզանում հանդիպում եմ անձամբ ինձ համար խիստ տարօրինակ մի մտայնության՝ «ահա, տեսե՛ք, Ադրբեջանը այս արեց, այն արեց, սա կառուցեց, այս համաձայնագիրը ստորագրեց» և այսպես շարունակ:
Քանիցս կրկնել եմ՝ մենք մեր մտքերը, գործողություններն ու ծրագրերն ընդհանրպես ոչ մի տիրույթում չպետք է պայմանավորենք, մեղմ ասած, «հարևանի» քայլերին անընդհատ հայացք ձգելով: Դա, ըստ իս, թույլի և վախվորածի մտայնություն է, ինչից հնարավորին արագ պետք է ձերբազատվել՝ փոխարինելով այն համարձակությամբ և նախաձեռնողականությամբ:
Այլ խոսքերով՝ Ադրբեջանի ուրվականը պետք է դուրս գա մեր սրտից, մտքից և գործերից՝ փոխարինվելով բացառապես Հայաստանի տեսլականով:
Եվ ուրիշ ճանապարհ, ըստ իս, մենք ուղղակի չունենք:
Վարդան Ոսկանյան-Facebook