Թաիլանդի ոստիկանության աշխատացուհին,ով աշխատել է ֆինանսների վարչությունում, դատապարտվել է 1860 տարի ազատազրկման խարդախության մեղադրանքով: Այս մասին հայնում է The Bangkok Post-ը:

Այսպիսի մեծ պատժամիջոց կինը ստացել է այն պատճառով, որ նրա դիմաց հարուցվել էր 372 խարդախության մի քանի գործ: Հետաքննության տվյալներով 1994-1998 թվականներին ընկած ժամանակահատվածում տարբեր միջոցներով կինը յուրացրել է շուրջ 13.1 հազար դոլար:

Սակայն Թաիլանդում բանտարկության մաքսիմալ ժամկետը կազմում է 50 տարի: Հենց այդքան էլ ոստիկանը կգտնվի ազատազրկման մեջ: Բացի դա նա նաև պետք է վերադարձնի յուրացված փողը: