««ՉԻ» տեղեկություններով, այս օրերին մարզպետները հանդիպումներ են ունենում գյուղապետների հետ և նրանց վրա «այո»-ի «թիվ դնում»։ Հակառակ դեպքում մարզպետները սպառնում են տարբեր պատժամիջոցներ կիրառել ընդհուպ մինչև գյուղապետներին անվստահություն հայտնելը։ Նույն աղբյուրների պնդմամբ, այս անգամ, սակայն, իշխանություններին չի հաջողվի հեշտությամբ «տոկոս խփել»։ Որոշ գյուղապետներ անկեղծացել են՝ ասելով, թե բնակչության մեջ իշխանություններից դժգոհությունը մեծ է, և այս անգամ հնարավոր չի լինի «պլանը կատարել»»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: