Թուրքիայի նախագահ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր այցելել է Անկարայի ռմբակոծման վայրը, ուր զոհվածների թիվը հասել է 97-ի։

Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ Էրդողանը ծաղիկներ է դրել ռմբակոծման վայրում։

Նշենք, որ Թուրքիայում Էրդողանի կառավարման շրջանում ամենարյունալի դեպքը, որտեղ գրանցվեցին ամենամեծ թվով զոհեր, հենց Անկարայի 4 օր առաջ տեղի ունեցած պայթյունն է։

Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրի հետաքնչական մարմինները Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման գործում կասկածում են «ԻՊ» էքստրեմալ խմբավորման գրոհայիններին: