Այս օրերին Հարութ Բալյանը Երևանում է ; Հատուկ հայաստանյան հանդիսատեսի , երկրպագուների համար նա անակնկալ ուներ ; Բեմական գործունեության տասնհինգամյակի առիթով ԱՄՆ-ի DOLBY -ի կինոթատրոնում տեղի էր ունեցել մենահամերգ , որին ներկա էին գտնվել սփյուռքում ապրող հայտնի , հարգարժան հայեր ; Ամիսներ տևած հետևողական աշխատանքի արդյունքում երգիչը բազմահազար հանդիսատեսին ներկայացել էր խիստ բծախնդիր , ամենայն ուշադրություն դարձնելով ամեն մի մանրուքի՝ սկսած պարային համարներից , մինչև լուսային էֆեկտներ ;
Հայտնի կինոթատրոնից նա հնչեցրել էր հայոց ցեղասպանության հարցը , որից հետո կատարել նոր երգ ՝ Հայաստան անվանումով; Սակայն ոչմիայն նա ուներ նորություն ՜Գլենդելի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անակնկալ կերպով բեմում նրան հանձնեցին հինգ պատվոգիր ու շնորհակալագրեր ԱՄՆ-ում հայ երգարվեստում ունեցած ավանդի համար , Մենահամերգին չնախատեսված ևս մի իրավիչակ էր ստեղծվել ՝ հանդիսատեսի առաջի շարքերում Հարութի հարազատներն էին նստած եղել , եղբոր որդին ՝ մեկամյա Ալենը ցանկացել էր Հարութին մոտ լինել ու երեխայի ցանկությունը կատարել էին , նա հայտնվել էր Հարութի գրկում , ;
Հուզված ու սերը երեխայի հանդեպ իրար միախառնված նա կատարել էր հերթական երգը ;Այդ մենահամերգի DVD -ի տարբերակը թողարկվելուց հետո երգիչը ցանկացել էր շնորհանդեսն անցկացնել Երևանում ; Ի դեպ այցի շրջանակներում նախատեսված էր գործնական հանդիպումներ , որոնց ընթացքում քննարկվել են գարնանը Երևանում կայանալիք մենահամերգի հարցեր ;
Մինչ այդ ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկի կողմից Հարութ Բալյանը ունի մենահամերգի հրավեր , որը տեղի կունենա ԱՄՆ_ում նոյեմբերի 6-ին։
Լուսինե Արշակյան