Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա «Կոմիտասյան երազանքի իրագործումը. ժողովրդական երգերի ժողովածուի բացառիկ հրատարակությունը» թեմայով ասուլիս:

Ասուլիսի բանախոսն է կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը։

Բանախոսը կանդրադառնա Կոմիտասի ամենանվիրական երազանքներից մեկին, որը չի իրագործվել Վարդապետի կենդանության օրոք, հանրությանը հայտնի և անհայտ ժողովրդական երգերի եզակի նմուշներին և թեմային առնչվող այլ հարցերի։

Հասցե՝ Խանջյան 13/Ա
Տեղեկությունների համար՝
+37410567044
094091147