Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, երեկոյան ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծեցին Հալեպի մի քանի շրջաններ
Հրթիռակոծման է ենթարկվել Նոր Գյուղ թաղամասը, ինչպես նաև Ազիզիե շրջանում գտնվող «Լատինաց» եկեղեցու դիմաց ընկել է հրթիռ, որի հետևանքով 6 մարդ է վիրավորվել, իսկ Նոր Գյուղի վնասվածքների մասին արաբական լրատվամիջոցներում տեղեկություններ գոյություն չունեն։
Հրթիռակոծման թիրախ է դարձել նաև Սեյֆ Ալ Տաուլե շրջանը, հրթիռակոծումից փլուզվել է ամբողջ մի շենք, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, ինչպես նաև դիպուկահարի թիրախներից զոհվել է 4 մարդ։