Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, սարսափելի և ողբերգական դեպք է տեղի ունեցել Աշտարակ քաղաքում: Քննիչներն ու ոստիկանները Աշտարակ քաղաքի Վանա Լճի փողոցին կից հանդամասի գետնափորից դուրս բերեցին հողի մեջ թաղված 4 ամսական երեխայի դի:

YerevanNews.am-ին Քնչական Կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առընչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի, 1-ին մասով: 

Ըստ shamshyan. com-ի՝ ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել այն մասին, որ Աշտարակ քաղաքի Վանա Լճի փողոցին կից հանդամասում՝ գետնափորում, ոմն Հակոբի և նրա կնոջ հետ միասին բնակվող ոմն Անժելան 2008 թվականի դեկտեմբեր ամսին ծծնդաբերել են իգական սեռի երեխա, որին չպարզված հանգամանքներում սպանել է ոմն Հակոբի կին Արմինեն և թաղել են երեխային նշված գետնափորի հարևանությամբ: