ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին ասաց.

«Երբ նման լուրերն առաջին անգամ շրջանառվեցին, ես մտածեցի կատակ է, բայց երբ, որ մամուլը կրկնում է երևի շատ է ցանկանում կամ ազատվել ԿԳ նախարարից կամ էլ շատ է ցանկանում, որ ես իմ ֆրանսերենի իմացությունը կարողանամ ծառայեցնել ՀՀ-ի արտաքին քաղաքականության համար»:

Հիշեցնենք, որ մամուլում հաճախ են լուրեր շրջանառվում, որ Արմեն Աշոտյանին նշանակելու են Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Լրագրողի այն դիտարկմանը, որ հնարավո՞ր է, որ շրջանառվող խոսակցության մեջ իրականության «հատիկ» կա, Արմեն Աշոտյանը պատասխանեց.

«Մնացել է 20 օր կառավարության կազմավորմանը,  ես բազմիցս անդրադարձել եմ իմ հետագա հնարավոր աշխատանքային գործունեության մասին: Շնորհակալ եմ, որ իմ մասին հոգ եք տանում, մի' տարեք»: