ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Աստրյանն ասյօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ Տիգրան Սարգսյանի կողմից նշված պետական գնումների ոլորտում թույլ տված չարաշահումներն իր գերատեսչությանը չեն վերաբերում, քանի որ վերջինս հնարավորություն ունեցավ նիստի ժամանակ տեղեկացնելու, որ իրենք 1մլդ-ի գնումների արդյունքում շուրջ 150մլն դրամի խնայողություն են ունեցել:
«Կարծում եմ գործընթացը շարունակական է և այս ընդունված որոշման արդյունքում կոնկրետ սահմանափակումներ սահմանվեցին կոնկրետ ապրանքատեսակների գնումների համար, որոնք ավելի են հստակեցնում գնումների ընթացակարգը»,-իր խոսքում նշեց Արտեմ Ասատրյանը: