Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, սարսափելի և ողբերգական դեպք է տեղի ունեցել Աշտարակ քաղաքում: Քննիչներն ու ոստիկանները Աշտարակ քաղաքի Վանա Լճի փողոցին կից հանդամասի գետնափորից դուրս բերեցին հողի մեջ թաղված 4 ամսական երեխայի դի:
Նախնական քննության տվյալներով՝ Աշտարակ քաղաքի 38-ամյա բնակչուհին տարիներ առաջ՝ 2008 թվականին, քարով հարվածել է փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդու երկրորդ կնոջ մանկահասակ՝ 4 ամսական երեխայի գլխին և սպանել։
Տեսանյութը՝ shamshyan. com-ի