Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 16-ը: Հետաձգման պատճառը ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանի ուշացումն էր: Նախ դատարանը շուրջ մեկ ժամով ընդմիջեց դատական նիստը պարզելու համար, թե Վճռաբեկ դատարանում այլ նիստի գտնվող փաստաբանը, երբ կարող է ներկայանալ սույն նիստին: Սակայն հետագայում պարզվեց, որ փաստաբանը կարող է ներկայանալ ոչ թե մեկ ժամից, այլ հավանաբար մեկուկես երկու ժամվա ընթացքում, ինչը նույնպես միանշանակ չէր:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այս գործով դատավարությունը անց է կացնում Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի շենքում հինգշաբթի օրերին, հաջորդ երկու հինգշաբթի օրերը դատարանը զբաղված է այլ քրեական գործերի քննությամբ, իսկ դրանց հաջորդող հինգշաբթին ոչ աշխատանքային օր է, այդ պատճառով դատական նիստը նշանակվեց մայիսի 16-ին: