«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նորանշանակ անդամ Արտյոմ Հովհաննիսյանը, որի Եկամուտների հայտարարագիրը գրավել էր մամուլի ուշադրությունը՝ մեծ ունեցվածքի պատճառով (4 շինություն, 1 հողամաս, 1 բնակարան, 1 անհատական տուն, 62 մլն. դրամ, 112 հազար դոլար և այլն), համացանցում ոչ մի տեղեկատվություն չէր տեղադրել իր մասին։ Հայտնի չէ, թե նա ինչ է աշխատել նախկինում եւ որտեղ է ունեցվածքը կուտակել։ Տեղեկացանք, որ նա նախկինում աշխատել է Եղեգնաձորի, Արմավիրի, Գավառի հարկայինի պետ»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: