Forbes պարբերականի ռուսական գործակալությունը ներկայացրել է 200 ռուս ամենահարուստների ցանկը, որի մեջ ընդգրկվել է նաև երեք հայ:

Ցուցակը կազմելուց գործակալությունը հաշվի է առել ձեռներեցների բոլոր ակտիվները, այդ թվում նրա բաժնետոմսերը, անշարժ գույքը և այլն: Հաշվի առնելով, որ Ռուսաստանում շատ ձեռնարկատերեր իրենց սեփականությունը գրանցում են ընտանիքի անդամների անունով, ուստի ցանկը կազմելուց Forbes –ը հաշվի է առել ընտանիքի բոլոր անդամների հարստություն:

Ցուցակում հայերից առաջատարը «Տաշիր» հոլդինգի սեփականատեր Սամվել կարապետյանն է, որի հարստությունը ըստ Forbes –ի հաշվարկների կազմել է 3,8 մլրդ դոլար:

Երկրորդ հայը Wooden Fish Agency գործակալության տնօրեն Ալբերտ Ավդոլյանը,որի հարստությունը գնահատվում է 0,7 մլրդ դոլար:  Վերջինս ներկայացնում է Telconet կազմակերպության հետաքրքրությունները: Ավդոլյանը բաժնետոմսեր ունի նաև МегаФон, Скартел և Евросеть բջջային հեռախոսների կազմակերպություններում:

Ցուցակում 193-րդ տեղն է զբաղեցրել Sberbank Cib ներդրումային կազմակերպության համաղեկավար Ռուբեն Վարդանյանը, որի հարստությունը գնահատվում է 0,5 մլրդ դոլար: