«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալները քիչ առաջ դադարեցրել են հացադուլը: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Դատապարտյալները հացադուլը սկսել են հոկտեմբերի 12-ից: Հոկտեմբերի 15-ի դրությամբ նրանց թիվը 55-ն էր: