ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 17 տարեկան աղջկա մահվան պատճառ դարձած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ:
 
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախնական տվյալներով՝ 2015թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Դ. Անհաղթի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում ընդհարվել են Դ. Բեջանյանի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի և Գ. Ղուկասյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է լուսացույցի սյանը, որի արդյունքում այն կոտրվել և ընկել է հետիոտներ՝ 37-ամյա Հ.Անախասյանի և 17-ամյա Մ.Թամարյանի վրա: Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
 
Հոկտեմբերի 16-ին վարույթն իրականացնող մարմինը բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացել, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Մ.Թամարյանը, գիտակցության չգալով, մահացել է:
 
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					