Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի վախենում հրաժարվել իր պաշտոնից.
«Կմնա՞մ իմ պաշտոնում, եթե մրցաշրջանի ավարտին «Չելսին» աղյուսակի մեջտեղում լինի: Այո, բայց ես չեմ կարծում, որ մենք այդ ձևով կավարտենք մրցաշրջանը:
Ես անձամբ հանդիպել եմ ակումբի ղեկավարին, նա լիովին աջակցում է ինձ: Բայց ես մինչ այդ էլ գիտեի, թե ինչու են ինձ կանչել թիմ:
Նաև գիտեմ, թե ինչու եմ նոր պայմանագիր կնքել, թե ինչու են ակումբի ղեկավարն ու տնօրենների խորհուրդն ինձ առաջարկել երկարագձել համաձայնագիրը:
Ինչու՞ է ակումբն իմ օգտին հայտարարությամբ հանդես եկել: Հնարավոր է՝ մամուլին լռել ստիպելու և իմ պաշտոնաթողության մասին անիմաստ ենթադրությունները դադարեցնելու համար: