Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, մարզչական շտաբը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ ժամանել են Ֆրանսիայի Վալանս քաղաք: Թիմը հանգրվանել է «Նովոտել» հյուրանոցում:

Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:00-ին, Վարդան Մինասյանի թիմն առաջին մարզումը կանցկացնի Վալանսում:

 փետրվարի 5-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղում կմրցի Լյուքսեմբուրգի թիմի հետ: Հանդիպումը տեղի կունենա Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: