ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնը ստանձնելու հայտարարագիր: Նշենք, որ նա պաշտոնը ստանձնել է սույն թվականի սեպտեմբերի 4-ին: Համաձայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, պաշտոնը ստանձնելու պահին նախարարի դրամական միջոցները կազմել են 1.5 մլն դրամ:

Ինչպես նաև Արփինե Հովհաննիսյանը գրանցել է  շարժական գույք՝ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ TOYOTA PRIUS 1.8 HYBRID մակնիշի:

Նորանշանակ նախարարուհու պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են 5 մլն 789 հազ. դրամ, որը ստացվել է աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից: