Աշխատանքի պահին ուղեղի 100%անոց աշխատանքն ապահովելու համար հարյուրավոր տեխնիկական հնարքներ ու տեսություններ կան։ Սակայն, ամենակարևորը, ըստ իս, Հարյուր տոկոսանոց Ներկայությունն է՝ ՊԱՀԻ մեջ, ԻՍԿԱՊԵՍ լինելիությունը, ոչ թե ինքնախաբեությունը,թե ներկա ես։
Երբ լռում ես, Լսում ես ավելին։ Երբ սովորում ես Լսել, կարողանում ես նաև ԼՍԵՑՆԵԼ։ Մարդու գործը Պահի զարկերակը լսելն է։
Հ.Գ. Լուսանկարն արված է Կոմիտասի թանգարան- ինստիտուտում՝ Աշոտ Բլեյանի 60-ամյակի համեստ երեկոյի ընթացքին, երբ ամենահպարտն էի, որ իմ առջև նստած ֆենոմենը՝ Աշոտ Բլեյանը, հարազատ մորեղբայրս է։ Նրա մանկավարժական տաղանդն իրոք Աստվածատուր է, իր խոնարհ համեստությունը՝ իր պերպետում մոբիլեն, ինչի շնորհիվ էլ իր ԱՃԸ անդադրում է։
իմ քեռի Աշոտ Բլեյանը։)
Նազենի Հովհանիսյան