Երեկ երեկոյան Մոսկվայում Hello ամսագրի վարկածով «ամենանորաձևները Ռուսաստանում» մրցանակաբաշխության ժամանակ Քսենյա Սոբչակը ծիծաղի առարկա է դարձրել իր վաղեմի հակառակորդ Իրինա Շեյկին:

Այդ միջոցառման ժամանակ հաղորդավարը եղել է Քսենյա Սոբչակը և «ամենանորաձև կինը» մրցանակը Քրիշտիանո Ռոնալդոյի կնոջը` Իրիան Շեյկին հանձնելու ժամանակ Սոբչակը հարցրել է.«արդյոք Դուք գիտեք` երկիրն է պտտվու՞մ արևի շուրջը, թե հակառակը»: Վերջինս շփոթմամբ շշուկով պատասխանել է երկրորդ տարբերակը:

Սոբչակը, հարմար առիթը բաց չթողնելով, շտապել է իր թվիթերյան էջում տեղադրել է այդ մասին հաղորդագրությունը, որտեղ ծաղրելով գրել է, որ գեղեցկության և նորաձևության բոլոր հաղթողների համար դա ամենաանհարմար հարցն է:

Հիշեցնենք նաև, որ մինչ այդ նման ծիծաղելի վիաճկում էր հայտնվցել նաև Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Ժիրկովի կին, գեղեցկուհի Յուրիա Ժիրկովան: