ՀՀ ԶՈւ-ում հոկտեմբերի 19-ը նշվում է որպես հրթիռային զորքերի և հրետանու օր:

Հրթիռային զորքերի սպառազինության հիմքը կազմում է տարբեր նշանակության հրթիռային զենքը։ Հրթիռային զորքերին են վերաբերում նաև ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, ցամաքային զորքերի մարտավարական և օպերատիվ-մարտավարական հրթիռային զորքերը, զենիթային հրետանային, առափնյա-հրթիռահրետանային զորքերը։

Իսկ հրետանին համարվում է ռազմաարդյունաբերության արտադրության տեսակ։ Այն կիրառող զինված ուժերը կոչվում են հրետանավորներ։