Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու մեկնել-չմեկնելու վերաբերյալ  Yerevannews.am-ի հետ հարցազրույցում իր տեսակետն է հայտնել քաղքագետ Գագիկ Համբարյանը.

«Կարծում եմ՝ Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարի մտավախությունը, որ Մխիթարյանը անհարմարավետություն կզգա՝ Բաքու մեկնելու դեպքում, իզուր չէ՝ հաշվի առնելով այն, թե ինչպես են հայերին դիմավորում Բաքվում:

Եվրոպական համապատասխան գերատեսչությունները, որոնք զբաղվում են նման մակարդակի ֆուտբոլային հանդիպումների կազմակերպմամբ, ամեն ինչ արեցին, որ Միխիթարյանը մեկնի Բաքու:

Արոնյանը մեկնեց, և ոչ մի խնդիր չառաջացավ: Ինչ կորոշի Մխիթարյանը՝ արդեն իր անձնական գործն է, Ադրբեջանի իշխանություններն այդտեղ ոչինչ չեն կարող անել»- նշեց պարոն Համբարյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի օրենսդրությամբ Մխիթարյանը  չի կարող ստանալ մուտքի վիզա, քանի որ համարվում է այդ երկրի սահմանն ապօրինի հատած անձ և Բաքու այցելելու դեպքում, կարող է ձերբակալվել այդ երկրի քրեական օրենսդրության 318.2 հոդվածով։ 

Իսկ «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի Ադրբեջան: 

 

Մարիամ Նալբանդյան