Պոդոլսկում 2 երեխաների սպանության համար ձերբակալված տղամարդը պատմել է քննիչներին, որ սեփական ընտանիքի անդամների հաշվեհարդարը նախապատրաստել էր դեռևս մեկ շաբաթ առաջ: Դմիտրին բացատրում է արարքը այն հանգամանքով, որ ընտանիքը ունեցել է նյութական խնդիրներ:
Միլովանովների ընտանիքը միշտ բնութագրվել է որպես բարեպաշտ: Տատյանան մշտապես սոցիալական կայքերում տեղադրել է ամուսնու և երեխաների հետ լուսանկարներ: Վերջին լուսանկարներից մեկում փոքրիկ որդու նկարած պատկերն է. 4-ամյա երեխան ներկերով գրել է՝ «հայրիկն ամենալավն է»: