Օրերս, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, որ ցանկանում է Հայաստանում կուսակցություն հիմնել և մասնակցել 2017 թվականի Աժ ընտրություններին: Այս թեմայով YerevanNews.am-ը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ, ով ասաց.
- Ինչպես մյուս քաղաքական ուժերն են պատրաստվում են 2017թ.-ին, նույն ձև, կարծում եմ, Արա Աբրահամյանը փորձում է աշխատել այս դաշում: Բնականաբար նաև ակնհայտորեն երևում է արտաքին որոշ ուժերի, եթե ոչ ներկայությունը, ապա հետաքրքրությունը այս հարցում: Տեսնենք, թե արդյոք դա որևէ փոփոխությունների կբերի, թե ոչ:
Հիմա պարզապես շատ շուտ է հասկանալու համար արդյոք դա տեղի ունենալու է, թե ոչ:
Նշենք, որ թեմայի մասին մեզ հետ զրույցում ՀԱԿ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյան ասել էր. «ատ տխուր է, երբ կուսակցություն ստեղծողը գնում է Սերժ Սարգսյանից է հարցնում կուսակցություն ստեղծի, թե ոչ... էտ մեկ: Ինձ համար շատ կարևոր է իմանալ այս պահին թիվ մեկ քաղաքական խնդրի շուրջ իր վերաբերմունքը, իսկապես շատ կարևոր է: Եթե հնարավորություն ունեք, թեկուզ իմ անունից, իրենից հարցրեք՝ սահմանադրության հետ կապված ինքը ի՞նչ կարծիք ունի»: