Հիշամ Ալ Զահապի անունով այս իրաքցի երիտասարդը իր հոգածության տակ է առել 22 որբերի և խոստացել նրանց ապահովել անհրաժեշտ միջոցներով:
Արաբական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ երիտասարդը չի քնում մինչև բոլորը չքնեն։ Նա հեքիաթներ է ընթերցում նրանց համար և զրուցում երեխաների հետ, հոգում է նրանց բոլոր կարիքները և զոհում ամեն ինչ երեխաների երջանկության համար։
Հիշամը ասում է. «Աշխարհում մանուկներին երջանկացնելուց ավելի հաճելի պահեր գոյություն չունեն։ Նրանք ուրախ են ինձ հետ, ես էլ նրանց շատ եմ սիրում»։