«Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Յոգայի փիլիսոփայությունը. այն կարո՞ղ է փոխել մարդու ճակատագիրը» թեմայով ասուլիս, որի բանախոսն էր յոգ-պայծառատես Վահան Մելիք- Փարսադանյանը:
Յոգան հիմնականում շեշտը դնում է մարդու առողջության, երկարակեցության, անմահության խնդիրների վրա:
Յոգան իրականում հնդկական ծագում չունի: Բոլոր հիմնական գիտելիքները, որ տարածվել են ամբողջ աշխարհում հայկական լեռնաշխարհում են սկիզբ առել:
Ժամանակի ընթացքում առաջացել են դպրոցներ, որոնք ամեն մեկը յուրովի սկսել են աղավաղել բուն յոգան : Կան ուղղություններ, որոնք գրեթե կրոնական մակարդակի են հասել:
Սակայն իրական յոգան բնության օրենքների օրինաչափությունների իմացություն է. ճշմարիտ գիտելիք մարդու օրգանիզմի աշխատանքի օրինաչափությունների մասին,- ասաց բանախոսը և հավելեց,- անբուժելի հիվանդություններ պարզապես լինել չեն կարող: Մենք այնքան կատարյալ ենք արարված, որ նույնիսկ զարմանալի է օրգանիզմում տեղի ունեցող ամեն մի գործողություն, ամեն մի ֆունկցիան, ամեն ինչ մտածված և կատարյալ վիճակի է հասցված: Պարզապես պետք է չխանգարենք օրգանիզմին, եթե ուզում ենք, որ այն առողջ և երկարակյաց լինի: