Հոկտեմբերի 17-18-ին Դաղստանում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Միջմայրցամաքային գավաթի 7-րդ խաղարկությունը:
Հայաստանը ներկայացված էր 8 ըմբիշներով (Գրիգոր Գրիգորյան, Վարուժան Կաջոյան Մուսա Մուրթազալիև, Շամիր Աթյան, Վահե Թամրազյան, Էդգար Ենոքյան, Վիկտոր Կազիշվիլի, Անդրանիկ Գալստյան), ովքեր հանդես էին գալիս 3 քաշային կարգերում:
ՀԱՕԿ-ի կայքի փոխանցմամբ՝ հայ ըմբիշներից ոչ մեկին չի հաջողվել զբաղեցնել մրցանակային տեղ: