Այսօր կարդացի, որ մի խումբ մարդիկ են բերման ենթարկվել մարմնավաճառության կասկածանքով: Ես ուզում եմ հասկանալ՝ բերման ենթարկողնե՞րն են մեր վրա կայֆավատ ըլնում, մարմնավաճառնե՞րը, թե՞ հայտարարություն տարածողները:
Ի՞նչ ա նշանակում՝ կասկածանքով բերման են ենթարկվել: Ժողովուրդ, քիչ ծխեք, թե չէ ձեզ էլ բերման կենթարկկեն: Սաղ Ծերեթելին էդ ա, մարդ չի կարում երեկոյան 9-ից հետո Երրորդ մասի հրապարակից հանգիստ քայլի վերև կամ ներքև: Մինչև Երևանյան լիճ թիթեռնիկներն իրենց տաքսիներով կանգնած են:
Հիմա դրել, կապիկություն են անում, թե բա կասկածանքով բերման են ենթարկել: Հազար ասինք, լեգիտիմացրեք, տարեք կազինոների նման մի հեռու տեղ դրեք: Գնացողն էլի գնալու ա: Թե չէ փաստացի լեգիտիմ, դե յուրե լեգիտիմ, Ծերեթելին գրավել են, հարգելի՛ բերման ենթարկողներ:
Էդգար Սասունցի Խաչատրյան