Լեւոն Արոնյանը` ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 1-ը կմասնակցի Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարին:
Արոնյանի մրցակիցները կլինեն Անանդը, Կրամնիկը, Սվիդլերը, Գելֆանդը, Ադամսը, Վաշիե-Լագրավը, Դին Լիրենը, Ֆրեսինեն, Վիտյուգովը:
Առաջին հինգ տուրերը կկայանան ապրիլի 21-25-ը Փարիզում` Լուվրի թանգարանում, իսկ եզրափակիչ չորսը` ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 1-ը Սանկտ Պետերբուրգի ռուսական պետական թանգարանում: