Սահմանադրական դատարանն այսօր` հոկտեմբերի 20-ին քննելով երկու լրատվամիջոցների՝ «Հրապարակ» օրաթերթի և iLur. am կայքի դիմումի հիման վրա գործը, որոշում կայացրեց՝ տեղեկատվության աղբյուրը չի բացահայտվի: 

«Զանգվածային լրատվության միջոցների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը. սույն որոշման մեջ ՍԴ-ի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում, իրավունքի գերակայությամբ առաջնորդվող ժողովրդավարական պետությունում, իրավական որոշակիության սկզբունքներից ելնելով, տեղեկատվության աղբյուրի բացահայտման օրինական շահը գերակա է»,- որոշման եզրափակիչ մասը ընթերցեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Գագիկ Հարությունյանը ասաց, որ դիմողների նկատմամբ սահմանված վերջնական դատական ակտերը ենթակա են վերանայման, քանի որ վեճի առարկա դրույթները դիմողների նկատմամբ կիրառվել են այլ մեկնաբանությամբ: