Յոգան ճշմարիտ գիտելիք է մարդու օրգանիզմի աշխատանքի օրինաչափությունների մասին,- սկսեց բանախոսը և հավելեց,- Յոգան առաջին հերթին կարգավորում է մեր շնչառական համակարգը, օգնում է ամբողջական շնչել և խուսափել տարատեսակ օրգան-համակարգերի ախտահարումներից, YerevanNews.am-ի հետ զրուցում ասաց յոգ Վահան Մելիք- Փարսադանյանը:
Բանախոսը նշեց, որ սխալ մասնագետի դիմելու դեպքում առողջական խնդիրները կարող են ոչ թե բուժվել, այլ բազմապատկվել, քանի որ գոյություն ունի ճշգրիտ յոգա գիտություն և յոգայով զբաղվելու աշխատանքների համակարգ ու ճիշտ հերթականություն:
Եթե մասնագետը չի կարողանում բացատրություն և իր արածի գիտական հիմնավորումը տալ, ապա պետք չէ նրան հավատալ և վստահել,- շեշտեց Վահան Մելիք- Փարսադանյանը: