Որակյալ կրթություն տալու համար լամպի լույսն էլ բավարար է: Այս համոզմունքով են Հերիկի դպրոցում մանկավարժներն իրականացնում իրենց առաքելությունը:

Դասասենյակներում լուսավորվածության պակասն ու խոնավությունը, ազդում են երեխաների առողջության վրա: Թունելի վերջում, սակայն լույս միշտ էլ կարելի է տեսնել: Նոր ուսումնականը նոր շենքում դիմավորելու հնարավորություններն արդեն ստեղծվել են: Հայրենասեր կազմակերպության նախաձեռնությամբ գյուղում դպրոցական նոր շենք է կառուցվելու: