Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավարող Վարդան Օսկանյանը, ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Գուրգեն Արսենյանը, ԲՀԿ-ականներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքոնյանն այսօր  հանդիպում ունեցան Երևանի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվող հիմնական հարցը Երևանի  տնտեսությանն էր վերաբերում: Գործարարները հնարավորություն ունեցան նաև իրենց հարցերի պատասխանները ստանալ ԲՀԿ քաղաքապետի թեկնածուից և մյուս ԲՀԿ-ականներից :

Վարդան Օսկանյանը ելույթ ունենալով գործարարների առջև, ասաց.« Հաճախ ենք խոսել, որ սխալ թիրախ է ընտրվել կառավարության կողմից և դա ակնհայտ է: Մենք ճգնաժամի ընթացքում ունեցանք ամենամեծ անկումը` երկրորդը աշխարհում : Դրա պատճառը չկար: նայեք. մեր հարևանները մեր անկման կեսը նույնիսկ չունեին: Դրա հետ զուգահեռ մենք  եռապատկել ենք մեր արտաքին պարտքը: Աղքատությունը 10-15 տոկոսով աճել է, արտաքին ներդրումները 1/3-վ կրճատվել են: Բոլոր մակրոտնտեսական ցուցանիշներըն այօր դեպի բացասականն են գնում: Դա ամենամեծ վկայությունն է, որ սխալ քաղաքականություն է վարվել: Իմ մտահոգությունն իսկապես այն է, որ նույն քաղաքականությունը շարունակվելու է: Մենք ուղակի ժամանակ չունենք: Մարդիկ թողում գնում են: Պարզվեց, որ բնակչության 40 տոկոսը պատրաստ է ճամպրուկ կապել, գնալ: Այնպես որ, զուգորդելով այս երկուսը` մեր ժողովրդի համբերության բաժակը լցվելու փաստը և նաև այս սխալ տնտեսական քաղաքականությունը առավել հրատապ է դարձնում երկրում, իսկապես,  իրավիճակ փոխելու: Ես Արսենյանի(Գուրգեն Արսենյան) նման լավատես չեմ , որ կառավարությունն ինչ-որ բան է փոխելու: Իմ լավատեսությունը մի բանում է, որ մայիսի 5-ին  դուք գնաք ձեր վստահության քվեն տահ ԲՀԿ-ին , որպեսզի մենք սկսենք փոփոխությունը հենց Երևան քաղաքից: Նայեք. սա կարող է ձեզ մի քիչ տրիվյալ թվա, սա ընդամենը քաղաքն է: Դա այդպես են արել այսօրվա կամ այս վերջին շրջանի … մենք` իշխանությունները, այսինքն ` քաղաքապետին այնպիսի տեղ են տվել, որ քաղաքապետն իսկապես ինչ-որ մեկի կամակատարն է»:

Ելույթն ամբողջությամբ` YerevanNews.am-ի տեսանյութում