Իսպանիայի ֆեդերացիան հետաքննում է առաջիկա կլասսիկոն սպասարկող մրցավարների վրա ճնշում գործադրելու գործը:
L’Esportiude Catalunya-ի փոխանցմամբ՝ հանդիպման եզրային մրցավարը մրցավարական հանձնաժողովից հրահանգներ է ստացել՝ օգնելու Մադրիդի «Ռեալին»:
Վերջինիս հանձնարարվել է «Ռեալի» օգտին սխալ որոշումներ կայացնել, քանի որ եզրերին ավելի քիչ ուշադրություն է դարձվում, քան դաշտի կենտրոնական մասին:
Երբ մրցավարը հրաժարվել է, իսպանական ֆեդերացիայից սպառնալից հեռախոսազանգ է ստացել:
Հատկանշական է, որ նման հրահանգներ ստացել է նաև մյուս եզրային մրցավարը:
Մրցավարները պաշտոնական դժգոհություն են ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի դատախազություն, այժմ գործի հետաքննությունը վարում է Իսպանիայի ոստիկանությունը: