Ինչպես հայտնել ենք, Հայաստան էր այցելել հայտնի ամերիկացի հեռուստահաղորդավար Քոնան Օ՛Բրայենը: Նա իր հումորային թոք-շոուն նկարահանեց հենց Հայաստանում: Նա արդեն ներկայացրել է շոուի անոնսը և հայտնել է, որ այն եթեր դուրս կգա նոյեմբերի 17-ին։
«Ես վստահ եմ, որ առաջնակարգ հաղորդում է լինելու: Ես իսկապես հիացած եմ ճամփորդությամբ։ Հայաստանի մարդիկ հիանալի են, և դա չքնաղ փորձառություն էր»,- ասել էր նա: