«Թուրքական իշխանությունների գործողությունները ցույց են տալիս հայերի ցեղասպանության վերաբերյալ իրենց հատուկ ցինիզմը»,- այս մասին հայտարարել է Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների նախագահ Վլադիմիր Զախարովը ապրիլի 18-ին Մոսկվայում «Հայերի ցեղասպանությունը: Պատմության դասերը և պայքար ճանաչման համար» Մոսկվա- Երևան հեռուստակամուրջի ժամանակ: Այս մասին հայտնում է Rex լրատվական գործակալությունը:

«Արևմտյան Հայաստանում դեպքերը շատերը փորձում են աղավաղել, մոռնալ և խաբել մարդկանց: Թուրքիայում լույս են տեսնում գրքեր, որտեղ ներկայացված է` իբր հայերն են իրենց կամքով են փախուստի դիմել: Դա ցույց է տալիս ցինիզմը, որով վերաբերվում է թուրքական իշխանությունները այս թեմային: Ցեղասպանությունը ամբողջ աշխարհում ծավալվում է լայնամասշտաբ քայլերով»,- նշել է Զախարովը:

Նրա խոսքերով Թուրքիան վախենում է հայերին վերադարձնել իրենց հայրենի հողեր:

«100 տարվա մեջ շատ բան չի փոխվել նոր մարդկանց գաղափարախոսության մեջ, որոնք իրենց անվանում են տարբեր կերպով, սակայն իրականում նրանք նույն թուրքերն են, որոնք մտածում են միայն այն մասին, թե ինչպես խաբել աշխարհին, որպեսզի աշխարհը քիչ խոսի ցեղասպանության մասին: Ես հասկանում եմ, որ թուրքական կառավարությունը գիակցում է ինչ մեծ քանակի գումար պետք է վճարեն այդ դեպքերի զեհերին: Վախում են, որ հայերը կարող են վերադառնալ այդ տարածքներ: Հարյուրամյա տարելիցը պետք է վերջակետեր դնի և ամբողջ աշխարհը պետք է քննադատի Թուրքիային այն բանի համար, որ ինքը կատարել է»: