Ֆրանսիայի հարավ-արևմուտքում տեղի է ունեցել խոշոր ՃՊՏ, ինչի արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ զոհվել է ամենաքիչը 40 մարդ:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, ավտոբուսն ու բեռնատարը բախվել են Լիբուրն քաղաքի մոտակա մայրուղում: ԶԼՄ-ները հաղորդում են, որ ավտոբուսում գտնվել են տարեց մարդիկ, ովքեր մեկնում էին հանգստի:
Նշենք, որ այս դեպքը հանդիսացել է Ֆրանսիայում տեղի ունեցած ամենախոշոր վթարը 1982թ.-ից սկսած: