Ընդունված կարծիք է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի և ՀՀ սահմանային գոտում սրում է իրավիճակը կախված երկրի ներսում տեղի ունեցող իրադարձություններից: Հնչում են կարծիքներ, որ մեր հարևան երկրում սպասվելիք ընտրություններից հետո հնարավոր է իրավիճակը ավելի լարվի:
Իսկ իրականում ի՞նչ դեր են այս հակամարտության մեջ կատարում միջազգային կառույցները: Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց հայ իրավաբան, պատմաբան և դիվանագետ Արա Պապյանի հետ:
Հնարավո՞ր չէ լարվածության սպասվելիք մեծացումը կանխել, կամ որոշակիորեն կարգավորել:
- Չէ, նրանք չեն կարող դա անել: Ալիևը պարզ ասում է՝ չեք ուզում սպանվեք, ձեր օկուպանտ զորքերը դուրս տարեք իմ երկրից: Եկել եք իմ երկիրը գրավել եք, ուզում եք ես ձեզ չսպանե՞մ: Մենք ձեզ կսպանենք այնքան, քանի դեռ մեր երկիրը շարունակում եք գրաված պահել:
Ի՞նչ պետք է անեն մյուս երկրները: Նա էլ ասում է՝ ասեք Հայաստանին, թող զորքերը դուրս հանի, ես էլ իրենց չեմ սպանի: Դե միջազգային հանրությունը փորձում է ինչ-որ այցեր, միջնորդություններ անել: Միակ բանը, որ կարող է ռեալ անել՝ զենք չծախելն է հակամարտող կողմերին, բայց մեր սիրելի Ռուսաստանը կպած զինում է Ադրբեջանին: Բնականաբար, նա էլ օգտագործում է, իր զենքի գերակայությունը մեր նկատմամբ: