«Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Յոգայի փիլիսոփայությունը. այն կարո՞ղ է փոխել մարդու ճակատագիրը» թեմայով ասուլիս, որի բանախոս յոգ-պայծառատես Վահան Մելիք- Փարսադանյանն անդրադարձավ յոգայի փիլիսոփայության հիմունքներին, բացատրեց, թե որքանով է յոգան ազդում մարդու էներգետիկ դաշտի վրա և պատասխանեց թեմային առնչվող այլ հարցերի։

Մենք շնչում ենք թոքերի երեք հատվածներով՝ ստորին, միջին, վերին: Եթե թթվածինը հաղորդվում է ամողջ օրգանիզմին, ապա պռանան թոքերի տարբեր հատվածներից հաղորդում է տարբեր օրգան-համակարգերին, եթե մենք լրիվ շնչառությամբ չենք շնչում, թոքերն ամբողջությամբ չեն աշխատում, այն օրգանները, որոնք չեն ստանում պռանա՝ կենսաէներգիա, բնականաբար ախտահարվում են:

Եթե ինչ-որ օրգան-համակարգ ախտահարված է, ուրեմն թոքերի համապատասխան մասով այն պարտադիր չի շնչում: Ես շատ բժիշկ ընկերներ ունեմ, որոնք իրենց պրակտիկայից նկատում են, որ այդ օրինաչափությունը պարտադիր գործում է: Պետք է կարողանալ վերականգնել ամբողջական շնչառությունը: Դա է պատճառը, որ յոգերն ունեն լրիվ շնչառության հասկացողությունը. մինչդեռ ոչ մի սովորական մարդ չի կարող ինքնաբերաբար ամբողջական շնչել,- նշեց Վահան Մելիք- Փարսադանյանը:

Յոգ-պայծառատեսը առաջնային համարեց ճիշտ շնչառական վարժություննների կարևորությունը, որին կարելի է հասնել յոգայի միջոցով և խուսափել բազմաթիվ հիվանդություններից: