ԲՀԿ-ն պարբերաբար քննարկումներ է իրականացնում ոչ իշխանական քաղաքական ուժերի հոտ, որպեսզի Երևանի ավագանու ընտրության օրը՝ մայիսի 5-ին, կարողանան միասնաբար հսկեն ընտրական գործընթացը: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Այս փուլը` միմիանց մտահոգություններ փոխանակելու, ահազանգեր այս կամ այն անօրինականության, օրենքի խատման վերաբերյալ է և ես հույս ունեմ, որ այս մեր համատեղ աշխատանքին կմիանան նաև բոլոր այն քաղաքական ուժերը, որոնց նպատակը մեկն է՝ մայիսի 5-ին ունենանք ազատ, արդար ընտրություններ»,առանձնացրեց ԲՀԿ-ական պատգամավորը:
YerevanNews.am-ի այն հարցին, թե ՕԵԿ-ը հայտարարում է, որ մրցակցությունը Արմեն Երիցյանի և Տարոն Մարգարյանի միջև է լինելու, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Թող այդպես էլ կարծեն, երազել որևէ մեկին չի արգելվում»:
Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ YerevanNews.am-ի տեսանյութում